ArmnewsInfo: December 2023

Բույս, որը կօգնի մաքրել արյունը, լյարդը, ամրացնել մազերը, և՝ ոչ միայն

 


Եղինջը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, լավագույնս մաքրում է մաշկը: Այն դրական ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի առողջության վրա, օգնում իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Եղինջն օգտակար է միզասեռական համակարգին, խթանում է աղիների աշխատանքը: Օգնում է երիտասարդացնել մաշկը, ազատվել բշտիկներից:

Այս բույսը խորհուրդ է տրվում քնի խանգարումների, որովայնում ջղաձգումների, խոցերի, թոքերի հիվանդությունների դեպքում: Պայքարում է բակտերիալ վարակների դեմ, միզամուղ հատկություն ունի:

Եթե հոգնածություն, ապատիա եք զգում, ամենայն հավանականությամբ օրգանիզմը երկաթի կարիք ունի: Եղինջը մեծ քանակով երկաթ է պարունակում, խորհուրդ է տրվում անեմիայով տառապողներին:

Թարմ եղինջի կամ եղինջի թեյի պարբերական օգտագործման դեպքում դրական արդյունքը կարող եք նկատել կարճ ժամանակ անց:

Կլանավա ինքնազգացողությունը, ձեզ էներգիայով լի կզգաք:
Բացի երկաթից՝ եղինջը հարուստ է նաև կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, A, C վիտամիններով, ֆլավոնոիդներով:
Եղինջն օգտագործվում է նաև մազաթափության դեմ, մազերին փայլ հաղորդելու նպատակով:
Ինչպես պատրաստել եղինջով թեյ

Օգտագործեք թարմ կամ չորացրած եղինջ:
1 ճաշի գդալ տերևներին ավելացրեք 600 մլ ջուր:
Դրեք կրակին, եռացրեք, անջատեք:
Թողեք 30 րոպե:
Օրվա ընթացքում խմեք 200 մլ՝ ուտելուց 15 րոպե առաջ՝ օրվա ընթացքում երեք անգամ:


Մարզիչներն ինձ ներում են ու վստահում․ Թիկնիզյան



 Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ հարաբերությունների և իր բնավորության մասին։

 
-Գալակտիոնովը Ձեր կարիերայի գլխավո՞ր մարզիչն է:

 
-Շնորհակալ եմ բոլոր մարզիչներից, բոլորն ինձ յուրահատուկ բան են տվել: Եթե Գալակտիոնովից առաջ այլ մարզիչներ չունենայի, չէի հասնի նրան, ինչ հիմա ունեմ։ Բայց ես համաձայն եմ, որ ամենալավ կապն ունեմ Գալակտիոնովի հետ, ինչը թույլ է տալիս ինձ հնարավորինս հանգիստ զգալ խաղադաշտում։ Բացի այդ, ես բնույթով շատ դժվար մարդ եմ և երբեմն ինձ թույլ եմ տալիս ոչ տեղին բաներ։ Բայց մարզչական շտաբը ներում է ինձ ու վստահում, իմ մեջ մարդկային լավ որակներ են տեսնում՝ չնայած իմ պայթյունավտանգ էությանը։ Փորձում եմ փոխհատուցել նույն կերպ։

 
Երբ 24 տարեկանում արդեն ձևավորվել ես որպես մարդ, դժվար է որոշ բաներ փոխել։ Բայց տարիքի հետ ես ավելի հանգիստ եմ դառնում։ Այս հարցում օգնում է նաև կինս։ Նա իմ գլխավոր խորհրդականն է, մորիցս բացի։ Ես հաճախ եմ լսում նրան, խելոք բաներ է ասում։

- Ի՞նչ է քեզ ներում մարզչական շտաբը:

-Խոսքն իմ էմոցիաների մասին է: Ես կարող եմ քայլել խաղադաշտով և ձեռքերս թափահարել, ժեստեր անել դեպի պահեստայինների նստարանը: Օրինակ, ինձ հուշումներ են անում, բայց ես, որոշ պահերից նյարդայնացած, կարող եմ կտրուկ պատասխանել։ Ես միշտ ամաչում եմ դրա համար, ներողություն եմ խնդրում: Եթե Գալակտիոնովի փոխարեն այլ մարզիչ լիներ, կարող էին ինձ թողնել պահեստայինների նստարանին և ասել. «Նստի՛ր, հանգստացիր»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թիկնիզյանը։