ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար
«Իմ ապեր․ քուրդ քո ուզածի պես ա մնալու»․ հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քրոջ հուզիչ գրառումը
Ազատ գյուղում ողբերգական հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քույրը՝ Մելինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ ապեր, Իմ Արամուս
Քուրդ քո ուզածի պես ա մնալու, միշտ մնալու ա քո մեծ ախպերը, որ մամայիդ փրկի:
Չկասկածես։
Ես կամ, ես երկուսն եմ կրում իմ հոգում, քեզ էլ եմ կրում
Դու երկնային կյանքդ վայելիր
Իմ Արամուս
Իմ չվերականգնվող հարստություն»:
Ադրբեջանը կրկին ամբողջությամբ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։
Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։
Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։
Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։
Սուրեն Պապիկյանն այցելել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ներքին գործերի փոխնախարարներ էին նշանակվել Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՆԳ նախարար էր նշանակվել Վահե Ղազարյանը։
Իրանի դեմ ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա․ ԻՀՊԿ գեներալը զգուշացրել է Ադրբեջանին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։ Ինչպես տեղեկացնում է ISNA-ն, ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը, ԻՀՊԿ-ի գեներալը հայտարարել է․
«Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»։
Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:
Երևանում հերթական անգամ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը, կան վիրավորներ
Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սաշա Տիգրանյանն ու Մարիամ Կարապետյանը։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչականկոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխում հիվանդի, վիրավորներից մեկը հենց նա է։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։
Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի ավելի քան 120 հազար բնակչությունը:
Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Դեկտեմբերի 19-ին Արցախում մեկ քաղաքացի մահացել էր, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել Հայաստան տեղափոխել պատշաճ բուժումը կազմակերպելու համար:
Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին
Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք: Այսպիսի գրառում է արել Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:
Ամերիկահայ աստղը գրել է. «Արցախը հայտնվել է խավարում Ադրբեջանի կողմից 23 օր շարունակ շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով»։
Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին․ Բիստրիցկի
Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման եւ աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։
«Հնարավոր է, որ այժմ այս երկրները բավական լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի կամ ինչ-որ համաձայնագրի նախաշեմին։ Միեւնույն ժամանակ, այս հայտարարություններին հաջորդում են պայմանագրին սկզբունքային պատրաստակամության մասին հայտարարությունները, ուստի միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունը իրական վիճակից»,-ասել է նա։
Բիստրիցկին նշել է, որ նախորդ տարիներին եւս, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, կողմերը սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ՝ իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ «Ես այդքան ուղիղ չէի խոսի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության հավանականության մասին։ Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց միեւնույն ժամանակ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ծայրահեղ դեպք են»,-ասել է նա։
Ավելի վաղ ամերիկյան Foreign Policy-ի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հնարավոր նոր պատերազմը կլինի կարճատեւ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա հակամարտությունը։











