ArmnewsInfo: December 2022

Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում կարող է մեծացնել ՌԴ-ի մասնակցությունը Ղարաբաղում տիրող իրավիճակին. Վոյտոլովսկի

 

Դաշնակցային պարտավորությունները միշտ երկկողմանի ճանապարհ են, ուստի, եթե հետ նայեք, ապա ոչ Հայաստանի գործող, ոչ էլ նախորդ կառավարությունը Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։

Նա պարզաբանեց, որ եթե Ղրիմի հարցում լիներ Հայաստանի իշխանության ավելի հետեւողական դիրքորոշում, ապա, միգուցե, Ռուսաստանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակում եւ ընդհանրապես շատ ավելի մեծ լիներ։

Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հանդեպ իր բոլոր ռազմական պարտավորությունները՝ մնացել է Գյումրիի բազան, ռուս խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում, Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով դադարեցրել է 44-օրյա պատերազմը։

«Մենք տեսել ենք այլ երաշխավոր երկրների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը։ Նրանք ուղղակի անտեսել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին։

Ռուսաստանը միջամտեց գործընթացին եւ հասավ գործընթացի տեղափոխմանը քաղաքական-դիվանագիտական ուղի։ Այո, դրանից հետո եղան էքսցեսներ, եղան Ադրբեջանի նոր գործողություններ, հայ-ադրբեջանական բախումներ՝ եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

Եթե Հայաստանի եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունները ավելի հստակ դիրքորոշում ընդունեին ոչ միայն Ղրիմի, այլեւ ԼՂՀ-ի, նրա կարգավիճակի, անկախության ճանաչման, Հայաստանին միանալու եւ այլնի վերաբերյալ, ապա դաշնակցային պարտավորությունները կարող էին այլ կերպ կիրառվել»,- ընդգծեց Վոյտոլովսկին։


Հրաչյա Հակոբյանը ամանորյա շոփինգի է մեկնել ԱՄՆ


 Հրաչյա Հակոբյանը ամանորյա շոփինգի է մեկնել ԱՄՆ



ՀՀ վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանին նկատել են ԱՄՆ թանկարժեք խանութներից մեկից գնումներ կատարելիս:

Երկրոդ պլանի նախկին դերասանի գործերը ակնհայտորեն դեպի լավն են գնացել քրոջ ամուսնու` վարչապետի պաշտոնին բազմելուց հետո:

Պատգամավորն ընտանյոք հանդերձ մեկնել է միացյալ նահանգներ տոները դիմավորելու ու ամանորյա շոփինգ անելու համար

Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Սուրեն Պապիկյան

 

Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարևոր որոշումներ։ Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։

Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։

Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ»:

Ռուսաստանն անշեղորեն կկատարի բոլոր պարտավորությունները գործընկերների նկատմամբ․ Զախարովա


 Ներկայումս մենք նշում ենք ամերիկյան կառավարական էմիսարների բարձր ակտիվությունը, որոնք գործում են նաեւ օտար երկրներում ԱՄՆ դեսպանատների միջոցով եւ բացահայտ ճնշում գործադրելով այն երկրների ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որոնց ուժային կառույցներն ունեն ռուսական (խորհրդային) արտադրության ավիացիոն սարքավորումներ (ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ)՝ նպատակ ունենալով դադարեցնել դրանց շահագործումը եւ հետագայում արեւմտամետ միջնորդների միջոցով փոխանցել Կիեւի ռեժիմին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Ընդ որում, որպես հիմնական փաստարկ, նրանք չարամտորեն առաջ են մղում ենթադրություններն այն մասին, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանի Դաշնությունն իբր անկարող է ապահովել դրանց որակյալ տեխնիկական սպասարկումը եւ վերանորոգման համար անհրաժեշտ օրիգինալ պահեստամասերի մատակարարումը:

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռուսաստանն անշեղորեն կկատարի բոլոր համապատասխան պարտավորությունները իր գործընկերների նկատմամբ՝ առկա եւ ապագա նախագծերում։

Բացի այդ, կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետեւյալ ասպեկտի վրա։ Իսկապես, հազվադեպ դեպքերում ռուսական հատուկ արտադրանքի մատակարարման հետաձգումներ եղել են: Սակայն իրերի այս վիճակը պարզապես հետեւանք է մեր երկրի հետ համագործակցող միջազգային տրանսպորտային ընկերություններին ուղղված «կոլեկտիվ Արեւմուտքի» աննախադեպ պատժամիջոցների սպառնալիքների։

ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից անբարեխիղճ մրցակցության եւս մեկ անվիճելի փաստ կա։ Արտաքին շուկաներից ռուսական տեխնիկան դուրս մղելով՝ ամերիկացիները միաժամանակ մեր գործընկերներին պարտադրում են իրենց նմուշները՝ այդպիսով պաշտպանելով առաջին հերթին սեփական ռազմարդյունաբերական համալիրի շահերը»,- նշել է նա։

«Արցախում այդքան մարդու փակի տակ մնալն անհանգստություն է, բայց մարդկանց մոտ ներքին ուժ կա, մտածում են, որ լավ է լինելու»․ Կոռնիձորի վարչական ղեկավար


 «Չնայած, որ Լաչինի միջանցքը փակ է, այլընտրանքային ճանապարհի աշխատանքները Կոռնիձորի հատվածում ակտիվ փուլում են»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի  վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե իրավիճակն այս պահին ինչպե՞ս է Կոռնիձորում, նա պատասխանեց․

«Անընդհատ ձգտում ենք, որ մարդկանց տրամադրությունը լավ լինի։ Ճիշտ է՝ ճանապարհը փակելուց հետո ընկճված ենք, քանի որ այդքան մարդու փակի տակ մնալն անհանգստություն է, բայց դե մարդկանց մոտ ներքին ուժ կա, մտածում են, որ լավ է լինելու, այդ հույսը կա, հույսով ապրում ենք»։

Արշակ Կարապետյանն ասաց, որ չնայած Լաչինի այլընտրանքային ճանապարհն իրենց գյուղի միջով է անցնելու, Աղավնոյի հանձնումից հետո ճանապարհի մոտ 2-3 կիլոմետրանոց հատվածը Կոռնիձորով է անցնում․

«Մոտավորապես 3 կիլոմետր հատված մեր գյուղի ներքևի տարածքով է անցնում, գյուղից մոտ 4-5 կիլոմետր հեռավորության վրա է։ Այս պահին ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են»։

Կարապետյանին հարցրեցինք՝ արդյոք կա՞ն մարդիկ, որ ճանապարհին էին մնացել և տեղավորվել են Կոռնիձորում՝ մինչև ճանապարհը բացվի, կարողանան հասնել տուն՝ Արցախ։

«Ճիշտն ասած՝ մարդիկ կան, որ մոտիկ, հարազատ ունեն այստեղ, այդպես են եկել մնում, այն էլ մի քանի հոգի եղել են, այս պահին չեմ կարող ասել՝ այստե՞ղ են, թե՞ գնացել են»,- պատասխանեց նա։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունից հետո, թշնամին առաջ եկավ նաև Կոռինձորի ուղղությամբ, այսօր գյուղը հակառակորդի դիտարկման տակ է, ուստի Արշակ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք թշնամին սադրանքների չի՞ դիմում․

«Մենք անմիջապես սահման ենք, փառք Աստծո, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Ճիշտ է՝ Հայաստանի ցանկացած կետում էլ, որ մի դեպք լինում է, այստեղ անհանգստություն է լինում, բայց մեր սահմաններում մինչ այս պահը որևէ միջադեպ չի եղել, անգամ սեպտեմբերի 13-14-ին։

Մեզ մոտ 2020 թվականի պատերազմից հետո են առաջացել, մինչև այդ մոտավոր 100 կիլոմետր հեռու են եղել, բայց հիմա անմիջապես գյուղի մոտ են, մարդկանց տներից 150-200 մետր են հեռու, ուստի պետք է միշտ զգոն լինենք։ Փառք Աստծո, մեր բնակիչները գիտակցում են ու դուրս չեն գալիս գյուղից, 1100 բնակչություն ունենք։ Միշտ զգոն պետք է լինենք ու հույսներս չկտրենք, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Արցախի ԲԿ-ներում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները. Արցախի ԱՆ

 Արցախի ԲԿ-ներում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները. Արցախի ԱՆ


11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ և ստանում է համապատասխան բուժում:  7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը

Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն. Սասուն Միքայելյան. Փաստինֆո

 

Արցախն արդեն 10-րդ օրն է, ինչ շրջափակման մեջ է: Ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լաչինի միջանցքը: Շուրջ 120.00 արցախցի շրջափակման մեջ է:

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն  զրուցել է ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ:

Պարո՛ն Միքայելյան, Արցախում հումանիտար աղետ է: Ադրբեջանը արդեն 10 օր է, ինչ հրաժարվում է բացել ճանապարհը, մարդիկ են այնտեղ շրջափակման մեջ, սնունդն ու մյուս պաշարները սպառվում են: Ինչ կասե՞ք սրա վերաբերյալ, ի՞նչ լուծում եք տեսնում խնդրին։

Պետք է առաջին հերթին համախմբված լինենք, հնարավոր բոլոր ճանապարհներով օգնենք Արցախի մեր բնակչությանը: Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը ուզում է պատերազմի տանել, մենք պետք է պատրաստվենք: Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի,ժողովուրդը հո շրջափակման մեջ չի՞ մնալու: Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են վերահսկում, հիմնականում նրանց գործառույթն է, պետք է թույլ չտան, որ նման սադրանքներ լինեն:

Եթե խաղաղապահները չեն խառնվում, թույլ են տալիս, որ նման գործողություններ կատարվի, ես այստեղ միտում եմ տեսնում Ռուսաստանի կողմից:

Ի՞նչ միտում եք տեսնում.

 Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մեր պետական սահմաններին էլ են ոտնձգություններ լինում, իրենք մեր դաշնակիցներն են, պարտավոր են մեզ պաշտպանել, բայց ոչինչ չեն անում: Այսօր Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա երբեք չպետք է լինի:

Այսինքն, ըստ Ձեզ, Ռուսաստանը և Ադրբեջանը ստիպում են Հայաստանին նոր փաստաթո՞ւղթ ստորագրել

Ադրբեջանը՝ ռուսների միջոցով: Եթե մի պետության խաղաղապահ զորք է մտցնում մեկ այլ պետություն, ապա այդ տարածքները պետք է վերահսկեն խաղաղապահները, թե չէ ադրբեջանցիներն արդեն որերոդ անգամ է՝ խախտումներ են անում, բայց խաղաղապահները չեն արձագանքում:

Պարո՛ն Միքայելյան, ստացվում է և՛ ՀԱՊԿ-ն է մեղավոր, և՛ ռուս խաղաղապահները, իսկ ՀՀ իշխանությունները՞: Ի վերջո իշխանություններն են պատասխանատու սահմանների անձեռնամխելիության համար։

Բնականաբար, իշխանություններն էլ են պատասխանատու: Մեր իշխանությունները պետք է դիմեն ամբողջ աշխարհին, դիվանագիտական աշխատանք տանեն, այս քաղաքական խնդիրը ինչ-որ կերպ լուծեն:Չի կարա իշխանություն լինի, որն այս հարցը չուզենա լուծել, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները շահագրգռված են խնդրին լուծում տալու համար:

Կոնկրետ ի՞նչ քայլեր են անում սահմաններին ստեղծված այս բազմաթիվ խնդիրները լուծելու համար.

Ես չեմ կարող դա ասել: Մենք՝ երկրապահներս, 44-օրյա պատերազմից մինչ այսօր սահմաններին ենք, կանգնած ենք զինվորի կողքին, բանակի կողքին;

Պարո՛ն Միքայելյան իսկ այս պայմաններում, երբ թշնամին կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, Արցախի մեր հայրենակիցներին արդեն 10 օր շրջափակման մեջ է պահում, դուք արդիական համարո՞ւմ եք իշխանությունների առաջ քաշած «խաղաղության օրակարգը».

 Թշնամին մեզ հետ ուժի տեսանկյունից է խոսում, թքած ունի դիվանագիտության վրա: Ո՞նց կարող է արդիական լինել, եթե կրակում է սահմաններին: Մենք պետք է սթափվենք, համախմբվենք, բանակը զինենք:

Դրեյքը պարտվել է մեկ միլիոն դոլար՝ Արգենտինայի՝ աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով

 



Դրեյքը պարտվել է մեկ միլիոն դոլար՝ Արգենտինայի՝ աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով

Հայաստանին պետք է ժամանակակից ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ. Փաշինյան

 



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

NEWS.am-ը վարչապետի աշխատկազմից տեղեկանում է, որ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԻՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը եւ փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Մինչ խորհրդակցությունը վարչապետը ծանոթացել է ԱԻՆ Փրկարար ծառայության տեխնիկական միջոցներին եւ դրանց հնարավորություններին:

Քննարկման շրջանակում զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվել է ղեկավար կազմի եւ մասնագետների վերապատրաստում, հրշեջ փրկարարների վերապատրաստում: Ընթացիկ տարվա ընթացքում ակադեմիա է ընդունվել 454 ուսանող` նախորդ տարվա 252-ի փոխարեն: Ակադեմիայում ձեւավորվել է IT լաբորատորիա:

Նշվել է, որ ակադեմիայի նպատակն է` բնակչության մոտ անվտանգության մշակույթի ձեւավորումը, արտերկրի առաջատար ուսումնական հաստատությունների հետ ծրագրերի եւ փորձի փոխանակումը:

Հաջորդիվ ներկայացվել են սեյսմիկ վտանգի գնահատման եւ ռիսկի նվազեցման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, որոնց շրջանակում իրականացվել են քարտեզների թվայնացում, սեյսմիկ ռիսկի հաշվարկ, արդիականացվել են Կարբիում եւ Առուճում գործող GPS կայանները: Հաշվետու ժամանակահատվածում տարհանման վարժանքներին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:

Անդրադառնալով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գործունեությանը` պատասխանատուներն անդրադարձել են տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում իրականացված փորձաքննություններին: Նշվել է նաեւ, որ ընթացիկ տարում իրականացվել է ավելի քան 400 վերելակի շահագործման փորձաքննություն:

Տեղեկացվել է, որ մշակվել է Հրագործական արտադրատեսակների պահեստների շահագործման տեխնիկական կանոնների մասին օրենսդրական նախագիծը, որի նպատակն է՝ հրագործական նյութերի ոլորտի կարգավորումը, արտադրական վտանգավոր օբյեկտների համապատասխանեցումն անվտանգության պահանջներին:

 Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում աշխատանքներն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչությանն անհապաղ օգնության ցուցաբերումը: Կենտրոնի միջոցով այս տարվա ընթացքում վերապատրաստվել է 226 փրկարար: Առաջիկայում վերապատրաստում է անցնելու եւս 200 փրկարար:

Շտապ բուժօգնության ծառայության 103, Ոստիկանության 102, եւ ԱԻՆ 911 ծառայությունների համար ստեղծվել է զանգերի միասնական կենտրոն, որը վերոնշյալ ծառայություններին թույլ է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը գործընկերներին փոխանցել կոճակի մեկ հպումով: Մեկ միասնական հեռախոսահամարը կներդրվի առաջիկայում:

Այնուհետեւ ներկայացվել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են`  արտակարգ իրավիճաների կանխումը, աղետների ռիսկի նվազեցումն ու կառավարումը, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումների ներգրավումը, արդյունավետ արձագանքման եւ հետաղետային վերականգնման ուղղությամբ կարողությունների զարգացումը:

Ռազմավարությամբ սահմանված են 21 նպատակ եւ 35 միջոցառում, որոնց  ֆինանսավորման աղբյուրները եւ կանխատեսվող չափերը հստակեցված են:

Ռազմավարությամբ ակնկալվում է իրականացնել բնակչության պաշտպանության պլանավորում, բնակչության վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի, մշտադիտարկման համակարգի ներդրում, մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում` միջազգային փորձի հիման վրա:

 Ակնկալվում է, որ ռազմավարությունը կընդունվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Զեկուցվել է նաեւ, որ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում վերագործակվել եւ տեղադրվել են 1053 շչակներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային համագործակցության ուղղությամբ նախանշված հիմնական առաջնահերթություններին: Տեղեկացվել է, որ 2022 թվականին իրականացվել են 13 միջազգային ծրագրեր: Աշխատանքներն ուղղված են եղել նաեւ ապաստարանների կառուցմանն ու կահավորմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետն անդրադարձել է ապաստարանների` միջազգային ստանդարտներին համապատասխանելիության պահպանմանը, Փրկարար ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: «Մեր խնդիրը պետք է լինի Փրկարար ծառայության ստանդարտը փոխելը, կամավոր ատեստավորման ինստիտուտը պետք է մտնի նաեւ այս համակարգ: Մենք պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտների Փրկարար ծառայություն ունենալու խնդիր դնենք, որը պետք է աշխատավարձի չափերով եւ սոցիալական երաշխիքներով ամրագրվի: Այստեղ պետք է լավագույն ժամանակակից չափանիշներով առաջնորդվենք եւ առաջիկայում կենտրոնանանք այդ տրամաբանության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվել է Փրկարար ծառայության տեխնիկական կարիքների, ենթակառուցվածքների հագեցվածության վերաբերյալ եւ ընդգծել վերոնշյալ ծառայության զարգացման ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը:

Դավթաշենի կամրջի վրա բախվել է երեք ավտոմեքենա․ կա տուժած

 



Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա․ կա տուժած։ 

Փարիզում ծեծկռտուք է սկսվել աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի պարտությունից հետո #հայաստան #նորություններ

 



Տեսանյութը այստեղ

ԱՀ ԱԺ ողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին․ Արթուր Թովմասյան

 


ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է․

«Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։


ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին ‘ համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։


Գալուստ Սահակյանը’ որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։


Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին»։

Կոչ ենք անում սթափվել և անմիջապես լծվել պայքարի. Պատերազմում զոհվածների ծնողների հայտարարությունը

 Անտարբերությունը քանդել ու քանդում է մեր տունը, շատերին թվում է, թե Երևանում ավելի պաշտպանված են, քան Արցախում կամ Սյունիքում։ Այս մասին ասվում է «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպության տարածած հայտարարությունում:

«Մեկ շաբաթից ավել է, ինչ Արցախը շրջափակված է։ Բերձորի կյանքի ճանապարհը փակված է կեղծ օրակարգով՝ կեղծ բնապահպանների կողմից։ Նրանց իրական նպատակները հասկանալը մեծ ջանքեր չի պահանջում՝ հայաթափել Արցախը և անցնել Հայաստանին։ 

Արցախի հողում մարտնչած և այդ հողի համար կյանք տված ՀԵՐՈՍՆԵՐԻ բազմաթիվ ծնողներով մեծ ոգևորություն ենք ապրում, երբ տեսնում ենք Արցախի մեր եղբայրների ու քույրերի միասնականությունը և մինչև վերջ պայքարելու կամքը։
Միևնույն ժամանակ, ի՞նչ ենք տեսնում Հայաստանում և, մասնավորապես, Երևանում. ապազգային ու թուրքասեր իշխանությունների լռություն, ինչ-որ տեղ նաև՝ չարախնդում։ Նման անպատվաբեր դիրքորոշումը մեզ ամենևին էլ չի զարմանցում, երկիրը դավաճանական պարտության տարածներից այլ վարք մենք չէինք էլ սպասում։
Իսկ ի՞նչ դիրքորոշում է դրսևորում մեր ժողովուրդը, երբ տասնյակ հազարավոր հայ մանուկներ ամեն վայրկյան կարող են դառնալ թուրքական հերթական հակամարդկային ոճիրի զոհը։

Անտարբերությունը քանդել ու քանդում է մեր տունը, շատերին թվում է, թե Երևանում ավելի պաշտպանված են, քան Արցախում կամ Սյունիքում։ Շատերը կարծում են, որ հանձնելով Արցախը կամ Սյունիքը կարող են փրկել իրենց անպատիվ կյանքերը։

Եթե ստահակների իշխանության, դրանց աջակիցների և անտարբերների վարքագիծը զարմանալի չէ, ապա տարակուսանք է առաջացնում մեր այն հարյուր֊հազարավոր հայրենակիցների դիրքորոշումը, որոնք ունեն ազգային արժեհամակարգ և բազմիցս ցուցադրել են, որ համաձայն չեն այս իշխանությունների ապազգային և դավաճանական օրակարգերի հետ։
Ընկճվածության և հավատի կորստի ֆոնի վրա թրքասեր իշխանությունը տոնում է հերթական հաղթանակը մեր նկատմամբ՝ բաժանելով հասարակությանը շերտերի։ Չկա կազմակերպվածություն, չկան առաջնորդող ուժեր։ Նման պահվածքը բացարձակապես ընդունելի չէ։

Կոչ ենք անում սթափվել և անմիջապես լծվել պայքարի։ Օրակարգը նույնն է՝ հաղթանակ ներքին և արտաքին թուրքերի նկատմամբ։

Մեր կողմից ևս մեկ անգամ աջակցություն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին՝ մինչև վերջ ձեր կողքին ենք, մեզ պարտադրում է նաև մեր որդիների արյան կանչը։

Մեր պայքարն արդար է ու հաղթականը մերն է լինելու»,- ասվում է հայտարարությունում:



Մահացել է Գալուստ Սահակյանը

 



Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել:Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ պետք է հանգուցյալին Գերմանիայից Հայաստան տեղափոխման հարցերը կարգավորեն:


Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին:



Դանակահարություններ` Արմավիր քաղաքի թիվ 6 դպրոցի դիմաց. 18-ամյա 2 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

 


Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոտիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և ոտիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։

Ոտիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։

Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար` Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կատարելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։

Կարճ ժամանակ անց ոտիկանները Նարեկ Հ-ին հայտնաբերել են և տեղափոխել ոտիկանության Արմավիրի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Նրան և դանակը ոստիկանությունը ներկայացրել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի առաջին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը որոնում է Ջիվան Ա-ին։

📹 Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ. Էրիկ Անթառանյանի տեսանյութը Արցախից

 📹 Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ. Էրիկ Անթառանյանի տեսանյութը Արցախից



Տեսանյութը այստեղ 

#armenia #հայաստան #լուրեր #yerevan #news #hayastan #lurer #armeniannews #politics #արցախ #arcax #լուրերհայաստանից #nikolpashinyan #karabakh #նորություններ #армения #lurerhayastanic #live #карабах #ուղիղեթեր #երևան #today #tv #arm #newsam #youtube #armenian #նիկոլփաշինյան #новостиармении #ղարաբաղ #լրատվություն #artsahk #հայ #banak #entertainment #հայելի #նյուզ #168 #pashinyan #հարցազրույց #lur #russia #robert #нагорныйкарабах #newsamtv #nikol #հայելուառաջ #paterazm #serj #hayeliam #hayeluaraj #info #հանրայինհեռուստաընկերություն #newstoday #varchapet #общество #լեռնայինղարաբաղ #арцах #առաջինալիք #hayeliakumb #newsfromarmenia #promote #political #քաղաքականություն #աած #168am #новостиизармении #մամուլիասուլիս #first #բանակ #պատերազմ #լայվ #ա1 #վազգենմանուկյան #արթուրվանեցյան #blog #a1 #արմնյուզ #a1plus #ուղիղ #24tv #24news #hayelilive #uxix #breaking #holding #top #exclusive #media #թերթեր #իրավունք #մամուլ #channel #newslive #stories #star #24тв #kimkardashianwest #new #24newsam #24newsarmenia #24tvarmenia #youtubers #mostviewed #h1 #1lurer #tert #popular #սպորտ #glendale #republic #հանրապետություն #политика #արխիվ #stayhome #withme #covid19 #այսօր #գյումրի #հասարակություն #քաղաքական #նորություն #ալիք #genocide #gyumri #հեռուստաալիք #tiktok #politic #show #новости #satik #araikharutyunyan #pressing #usa #robertkocharyan #ստեփանակերտ #love #168tv #россия #հաղթելուենք #review #վանեցյան #dollar # #womens #վիտամին #health #առողջ #աստղեր #astxer #պրեսսինգ #persona #ռեվյու #պերսոնա #տղամարդ #կին #haxteluenq #անօդաչու #նիկոլ #первые #ռոբերտփաշինյան #ռոբերտ #արցախցի #արծրունհովհաննիսյան #прямой #sarkisian #serzh #ютюб #sargsyan #քոչարյան #сми #serge #armeniaarmy #война #levonpashinyan #terpetrosian #дня #արայիկհարությունյան #срочно #events #reports #armenianews #հրանտթոխատյան #google #gor #newsolmpic #informationanalyticagencynewsam #trend #video #sahman #online #italy #unitedstates #us #ընդիմություն #kazakhstan #asia #china #գագիկծառուկյան #spain #qocharyan #կառավարություն #breakingnews #news24 #հայկականբանակ #uk #france #prime #time #factortv #lurerh2 #արթուրսահակյան #սամվելթոփալյան #բեմադրողռեժիսոր #լրաբեր #հ2 #լուրերհ2 #առաքել #լուրերայսօր #лурер #лрабер #h2tv #հ2հեռուստաընկերություն #հայլուր #lraber #44օրյապատերազմ #ժամանց #norutyunner #haykakanlurer #gagikcarukyan #aysorvalurer #կորոնավիրուս #vostiknutyun #nikoluxixeter #lurerhayastanicaysor2020 #tarmlurer #lurerarcaxic #varker #koronavirushayastanum #arsentorosyan #hayreniq #serial #hox #ser #ներկայացում #nur #xarabax #annahakobyan #serjsargsyan #robertqocharyandat #karabax #հայտնի #ելակետ #ֆիլմ #ընտանիք #հեռուստասերիալ #նուռ #erjankutyun #սեր #հայրենիք #պատմություն #կռիվ #movie #film #entaniq #patmutyun #շոուբիզնես #դերասան #դերասանուհի #հայաստղեր #հայկականլուրեր #ելակետբլոգ #hayrenasirutyun #հ1 #armenianpublictv #orakarg #ընկեր #tank #kriv #dirqer #poster #iqnatir #america #germany #canada #mexico #netherlands #azerbajan #womensclub #haykakanhumor #lilimorto #nor #zara #humor #womenscomedy #vitaminclub #vitaminwomens #vitaminwoman #australia #austria #hranttoxatyan #հրանտթոխատյանթոխատյան #թոխատյան #гранттохатян #toxatyan #tokhatyan #тохатян #duxov #hexapoxutyun #belarus #ukraine #argentina #unitedkingdom #israel #թավշյահեղափոխություն #nikolpashinyanlive #նիկոլփաշինյանլայվ #նիկոլաժ #toma #grig #sahakyantsanimation #սահակյանցըշարժապատկերներ #սահակյանցը #մուլտֆիլմեր #hayerenmultik #hayeren #sahakyants #erashtakan #haykakan #саакянц #армяскиемультики #ամերիկա #հայեր #новостимира2022 #լոսանջելես #losangeles #karabagh #վարչապետ #նախագահ #newsarmenia #1inam #ziroyan #ponch #sonayesayan #standup #anahit #masha #charenc #sona #standupgrig #standupcharents #shanttv #womensclubgor #womensclubchaents #womensclubponch #luizanersisyan #standupgor #womensclubgrig #новостисегодня

Ուկրաինացի սակրավորները վնասազերծել են զգալի թվով հակատանկային ականներ

 



Ուկրաինացի սակրավորները վնասազերծել են զգալի թվով հակատանկային ականներ


Դիտել այստեղ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը՝ Ֆրանսիայի առաջարկով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. SCR

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 16-ին, Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո (Երևանի ժամանակով 19։00-ից հետո) Ֆրանսիայի առաջարկով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկանում ենք  ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնի թվիթերյան էջից:








Հաղորդագրության համաձայն՝ քննարկումը կայացել է օրակարգի «Այլ հարցեր» հատվածում, փակ ռեժիմով, որով մամուլի հաղորդագրություն չի նախատեսվում:

Արցախի նախկին պետնախարար և օմբուցմեն Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում ողջունել է նախաձեռնությունը՝ գրելով․ «Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- նշել է նա:

Հրանտ Թոխատյանը կոչ է արել ի պաշտպանություն Արցախի




Հրանտ Թոխատյանը կոչ է արել ի պաշտպանություն Արցախի



Թուրքիան մտադիր է դառնալ գազի գնագոյացման գլոբալ կենտրոն. Էրդողան

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի շրջանում Սիլիվրի ստորգետնյա գազապահեստարանի նոր հզորությունների գործարկման արարողության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը ծրագրում է սեղմ ժամկետներում դառնալ գազի գնագոյացման գլոբալ կենտրոն:

«Մենք բանակցություններ ենք վարել Պուտինի հետ թուրքական տարածքում գազային հանգույց ստեղծելու հարցով։ Թրակիան կդառնա  էներգետիկ կենտրոն։ Մեր նպատակն է սեղմ ժամկետում Թուրքիան դարձնել գազի գնագոյացման գլոբալ կենտրոն»,-ասել է նա։   

Հոկտեմբերին Պուտինը Էրդողանին առաջարկել է գազային հանգույց ստեղծել՝ Եվրոպա գազի մատակարարումների համար։

Պահանջում ենք ՀՖՖ նախագահի հրաժարականը. «Փյունիկի» նախագահ

 Ավարտին է մոտենում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» համար հոբելյանական տարին, որը լի էր ակումբի համար պատմական, կարևոր իրադարձություններով ու պահերով: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով 2022 թվականը, նաև խոսելով հայկական ֆուտբոլում առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին:



Պարոն Սողոմոնյան, ո՞րն էր այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Փյունիկի» համար և, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք 2022 թվականը։

Անցնող տարում մենք նշեցինք ակումբի 30-ամյակը, որը դեռևս ամենահաջողն է մեր պատմության մեջ։ Մենք կարողացանք համառ պայքարում նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները՝ տոնելով ևս մեկ հոբելյան՝ Հայաստանի առաջնությունների 30-ամյա պատմության 15-րդ չեմպիոնությունը: Սա, անշուշտ, ամբողջ ակումբի արժանիքն է, որն այս տարի բոլոր բնագավառներում գերազանց արդյունքներ ցույց տվեց, և մեր ակումբը նոր` ավելի բարձր մակարդակի դուրս եկավ։ Մարզչական շտաբն ու հիմնական թիմը կամք ցույց տվեցին` առաջնության գարնանային հատվածում մնալով անպարտելի: Նույն տրամադրվածությամբ ու բնավորությամբ մեր տղաները հանդես եկան եվրագավաթային մրցաշարերում, ինչը թույլ տվեց պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Ուրախ եմ, որ կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին և նրանց աջակցությամբ հասանք պատմական հաղթանակների, որոնք հավերժ կմնան մեր պատմության մեջ։ Այս տարվա աշնանը մենք ներկայացրինք մեր ակումբի արժեքներն ու փիլիսոփայությունը, որը մտադիր ենք արմատավորել ակումբում առաջիկա տարիներին։

Այս տարին յուրահատուկ էր նաև երիտասարդական թիմի համար: «Փյունիկի» սաները հնարավորություն ստացան ուժերը փորձել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում:

Այո, իրավացի եք։ Ինձ առանձնահատուկ ուրախացնում են մեր երիտասարդական թիմերը։ Բոլոր տարիքային խմբերում մենք տեսնում ենք առաջընթաց ու աճ։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները մասնակցեցին պատանեկան Չեմպիոնների լիգային և բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Այս ամենը վստահություն է ներշնչում, որ Հայաստանում ֆուտբոլն իսկապես զարգացման մեծ ներուժ ունի։ Բայց դրա համար, նախևառաջ, պետք է որոշ լուրջ խնդիրներ լուծել, որոնց մենք բախվեցինք այս տարի։

Դուք, հավանաբար, նկատի ունեք «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությունը, որի մասին վերջերս մի ռեպորտաժ էր պատրաստվել հեռուստաընկերություններից մեկի կողմից։ 

Այո, այսօր հենց ֆեդերացիայի աշխատանքի մասին եմ ուզում բաց ու փաստարկված խոսել։ Իհարկե, ոչ այն մասին, թե ինչ պնդումներ էին անում Ձեր հիշատակած նյութում, որովհետև այն միակողմանի լուսաբանված ռեպորտաժ էր, և իմ հասցեին ընդամենը զգացմունքային հայտարարություններ էին այնտեղ արված։ 

Ուզում եմ անկեղծ և մանրամասն խոսել․ մեր ֆուտբոլում ներկայաումս կառավարման կրիտիկական վիճակ է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի: ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները: Մենք`ովքեր սեփական միջոցները ներդնում ենք մեր երկրում այս մարզաձևի զարգացման համար, որոշում ենք, թե ով է ղեկավարելու ֆեդերացիան, հաստատում ենք կանոնադրությունը և կանոնները նրանց համար, ում վստահում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործընթացը։

ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են ֆուտբոլի մասսայականացումը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, նոր ներդրողների ներգրավումը, արդար մրցակցային գործընթացի ապահովումը և հավաքականների հետ աշխատանքը: Ֆինանսավորումը հիմնականում իրականացնում են ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն` միջազգային ֆուտբոլի մարմինները։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՖՖ-ն միջազգային ֆեդերացիաներից ստացել է ավելի քան 7,5 մլրդ դրամ, բայց նրանց գործելաոճն ու թափանցիկությունը ծախսերի վերաբերյալ կասկածներ է հարուցում ինձ մոտ:

Այլ կերպ ասած` հենց Ձեր նման անհատներն իրավունք ունեն ու պետք է գնահատական տան ֆեդերացիայի աշխատանքին: Ինչպիսի՞ն էր գործող ֆեդերացիայի եռամյա աշխատանքը` Գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությանն ընդառաջ:

Միանշանակ ճիշտ եք: Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում` «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբը, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Իմ կարծիքով դա ոչ միայն անօրինական է և հակասում է հաստատված կանոնակարգին, այլև աբսուրդային է։ Մոտ ժամանակներս այս գործը քննելու է CAS-ը (Միջազգային մարզական արբիտրաժային դատարան-խմբ.): Հույս ունեմ, որ նրանք կչեղարկեն այդ անիմաստ որոշումը և թույլ կտան ակումբին ու ղեկավարությանը վերադառնալ ֆուտբոլ, եթե իհարկե նրանց մոտ դեռ ցանկություն է մնացել ներդրումներ կատարել Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

ՀՖՖ գլխավոր գործառույթներից մեկը մանկապատենական ֆուտբոլի զարգացումն է ու մասսայականացումը: Մեր ակումբը նույնպես մեծ մասնակցություն ունի այս գործընթացում` իր ակադեմիայով: Ի՞նչ դրական տեղաշարժեր ու խնդիրներ եք տեսնում այս ուղղությամբ:

Ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանրապես մանկապատանեկան ֆուտբոլով չի զբաղվում։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք համատեղ շարժվել այդ ուղղությամբ: ՀՖՖ-ն ամեն տարի ստանում է նպատակային գումարներ, որոնք հատկացվում են խաղադաշտերի կառուցման համար։ Մենք առաջարկում էինք դա անել այն մարզերում, որտեղ շատ երեխաներ կան, բայց ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չկա: Ընդ որում` մենք պատրաստակամություն էինք հայտնել մեզ վրա վերցնել հանդերձարանների կառուցումն ու տվյալ վայրերում մանկապատանեկան դպրոցների մասնաճյուղերի ստեղծումը։ Օրինակ` Դիլիջանում մենք վերականգնեցինք քաղաքային մարզադաշտը, կարգի բերեցինք հանդերձարանները, բայց ՀՖՖ-ն երեք տարվա ընթացքում այդպես էլ չկատարեց երեխաների համար արհեստական դաշտ կառուցելու խոստումը։

Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ այդքան անպատասխանատու վերաբերվում մանկական ֆուտբոլի զարգացման խնդրին և կառուցում դաշտեր այն վայրերում, որտեղ դրա կարիքն առանձնապես չկա, քանի դեռ չայցելեցինք մի քանի այդպիսի դաշտեր։ Այն, ինչ մենք տեսանք տեղում, տվեց մեր բոլոր հարցերի պատասխանները: Դրանք շատ ցածրորակ դաշտեր էին, որոնք կառուցված էին խախտումներով, առանց դրենաժի, բայց դրանց վրա բավական մեծ գումարներ էին ծախսվել: Մենք հասկացանք, որ նրանց չի հետաքրքրում մանկական ֆուտբոլի զարգացումը, նրանց հետաքրքում է միայն ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված  նպատակային փողերի յուրացումը: Նման մի դաշտ կա Բերդավանում ՝ «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղից ոչ հեռու, բայց մեր երեխաները նախընտրում են ավելի շատ խաղալ մերկ հողի վրա, քան այդ դաշտերում, քանի որ դա իսկապես շատ տրավմատիկ է։ Նույնը կարելի է ասել Վայքի դաշտի մասին, որտեղ խաղում են Բարձրագույն խմբի թիմերը։ Նման խաղադաշտերն ավելի շատ վնասում են ֆուտբոլին, քան նպաստում դրա զարգացմանը։

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ նաև Հայաստանի մանկապատանեկան հավաքականներին, մասնավորապես,  նախապատրաստվելու, մարզիչների ընտրության և երեխաների հրավերների հարցին: ՀՖՖ-ում ընտրությունները տեղի է ունենում հիմնականում ծանոթ-բարեկամ սկզբունքով, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սկզբունքով: Օրինակ` վերջերս մանկապատանեկան հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ նշանակվեց մեկը, ով նոր էր վերադարձել մրցաշարից, որտեղ ավելի մեծ տարիքի երեխաների հետ պարտվել էր բոլոր խաղերը: Բացի դրանից, մենք հաճախ տեսնում ենք, երբ գլխավոր մարզիչը հավաքական է հրավիրում այն երեխաներին, ովքեր քիչ են խաղում իրենց ակումբներում, այդ թվում` մեր ակումբում, բայց քանի որ մտերիմ կապեր ունեն նրանց ծնողների հետ, հենց նրանք են ընդգրկվում, իսկ շատ տաղանդավոր տղաներ մնում են ստվերում:

Սակայն ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկել մարզումային գործընթացի կատարելագործման ու իսպանական մոդելի ներդրման հարցով` հրավիրելով նաև մասնագետների: Ի՞նչ պտուղներ է քաղել հայկական ֆուտբոլը, մասնավորապես մեր ակումբն այս ծրագրից:

Մենք մի քանի անգամ ներկա ենք եղել այդ մարզիչների կողմից անցկացվող դասընթացներին և հասկացել ենք, որ նրանք չեն կարող որևէ օգտակար բան տալ հայկական ֆուտբոլին և դա այն դեպքում, երբ ծրագրի վրա հարյուր հազարավոր եվրոներ են ծախսվել:

Հիշում եմ, երբ մեր երիտասարդական թիմը Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն անցկացնում էր Երևանում, մենք վստահ էինք, որ ՀՖՖ-ն կաջակցի մանկապատանեկան ֆուտբոլի համար այս եզակի իրադարձությունը կազմակերպելու գործում։ Կարծում էինք մեզ կհաջողվի այդ խաղին հրավիրել տարբեր ակադեմիաների երեխաների, որպեսզի նրանց մոտիվացնենք այն փաստով, որ իրենք էլ մոտ ապագայում կարող են հանդես գալ նման մրցաշարում: Ցավոք, ՀՖՖ ղեկավարությունը հրաժարվեց օգնության ձեռք մեկնել և Ավանի մարզադաշտի վարձակալության համար պահանջեց վճարել 5 միլիոն դրամ, արդյունքում, մենք ստիպված էինք խաղալ Շենգավիթում՝ արհեստական դաշտում։ Հայաստանում մարզադաշտերի վարձակալության գներն ընդհանրապես առանձին թեմա են, պարոն Մելիքբեկյանը ցինիկաբար, ավելի քան երեք անգամ բարձրացրել է մարզադաշտերի և մարզադաշտերի վարձակալության գինը՝ փոխարենը ոչինչ չտալով և դրանով շատ է բարդացրել ակումբների կյանքը։ Ես կարող եմ բերել ֆեդերացիայի ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, բայց պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նման մոտեցմամբ մենք վտանգում ենք և խաչ ենք քաշում Հայաստանում մանկական ֆուտբոլի զարգացման վրա:

Մրցավարությունը մշտապես սուր քննարկումների առիթ է տվել Հայաստանում: Հաջորդ տարվանից, կարծես, ներդրվելու է VAR համակարգը: Արդյո՞ք իրատեսական է այդպես վերացնել բոլոր թերություններն այդ մասով:

Այս մրցաշրջանում մեր գլխավոր մարզիչը շատ է խոսել մրցավարության մասին։ Կարող ենք միայն փաստել, որ մրցավարների մեծ մասը Հայաստանում շատ վատ են աշխատում։ Նոր մրցաշրջանում մեծ թվով սխալներն արդեն հանգեցրել են մրցաշարային աղյուսակում տեղերի անարդար բաշխմանը։ Այս սխալները դիտավորյալ բնույթ են կրում, թե ոչ, ես չեմ կարող պնդել, քանի որ ապացույցներ չկան, բայց դժվար չէ նկատել, թե ինչպես է մրցավարը փոխում խախտումների արձանագրման մոտեցումները` կախված լուսատախտակի վրայի հաշիվներից, առանց հիմնավորման անարդար կարմիր քարտ է տալիս դաշտի կենտրոնում, սուլում է բոլոր մանր խախտումների ժամանակ՝ փորձելով պահպանել հաշիվը: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ սպասում ենք VAR համակարգի մուտքին Հայաստան:

Պարոն Սողոմոնյան, մեկ այլ կարևոր նախագիծ է Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի ստեղծումը, որն արդեն գործում է երեք տարի, իսկ այս տարվանից նեդրվեց ԲԿՄԱ-2-ը, որը նույնպես շատ սպասված նորություն էր: Սակայն այստեղ էլ կարծիքները, կարծես, հակասական են:

Այս գաղափարը պահանջում Էր կատարելագործում, բայց շատ չլուծված հարցեր մնացին, որոնք շտկումներ էին պահանջում: Ցավոք, ՀՖՖ գործող ղեկավարների հետ այս թեմայով երկխոսությունն ամբողջությամբ դադարել է։ Օրինակ, արդեն ակնհայտ է, որ հավաքելով բոլոր երիտասարդներին մեկ թիմում, զարգացումը շատ դանդաղ է ընթանում: Դա երևում է երեք տարվա խաղերի արդյունքում: Չնայած ԲԿՄԱ-ում հավաքված են 18 և 19 տարեկան Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստները, բայց ակնհայտ է, որ զարգացման համար երիտասարդ խաղացողը պետք է շփվի ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ, ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ առաջնության խաղերում: Ես առաջարկում եմ այդ խաղացողներին վերադարձնել ակումբներ, որտեղ նրանք կխաղան ու կմարզվեն, իսկ մնացած ժամանակը կանցկացնեն բանակում։ Դա ավելի արդյունավետ և պակաս ծախսատար կլինի ակումբների համար։ Այսօրվա դրությամբ, ի դեպ, բոլոր ակումբներն իրենց յուրաքանչյուր խաղացողի համար ամսական վճարում են 600 դոլար: Բացի «Ուրարտուից», քանի որ այդ ակումբի սեփականատերը հրաժարվել է վճարել, չնայած այն հանգամանքին, որ մինչև վերջերս նրանց ֆուտբոլիստները մեծամասնություն էին կազմում ԲԿՄԱ-ում:

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-2-ին, սկզբում մենք ուրախացանք, որ ավելի շատ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կարող են օգուտ բերել հայկական ֆուտբոլին։ Բայց այստեղ էլ մեզ մեծ հիասթափություն էր սպասվում. նախ ՝ ԲԿՄԱ-1 սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, և ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց` իրենց ծանոթների և  ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն և’ ֆուտբոլի, և’ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա` Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։

Խոսքս հիմնավորելու համար, ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային։ Նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը՝ բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ և ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում և իր տարիքային հավաքականում։ Նա նաև սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։ Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ և ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ և անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի և նույնիսկ նրանից երիտասարդ բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։ Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները  հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի և կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։ Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում և ԲԿՄԱ-2-ում: Նրա հայրն այժմ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի ղեկավար կազմից է և կատարում է այն ամենը, ինչ խնդրում է պարոն Մելիքբեկյանը։ Մենք ևս մեկ անգամ ստուգել ենք այդ խաղացողի վիճակագրությունը, պարզվում է, որ նա ոչ մի խաղ չի անցկացրել հավաքականի կազմում և ԲԿՄԱ-2-ում գրեթե չի խաղում, ինչպես ինձ ասաց Ավանի ակադեմիայում աշխատող մի մարզիչ` «նա սպասում է, թե երբ կավարտվի ծառայության ժամկետը, որպեսզի ավարտի կարիերան»: Ցավոք, նման դեպքերը եզակի չեն։ Նման մարդկանց պատճառով, իսկապես տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ այժմ ծառայում են բանակում, քանի որ նրանք բարձրաստիճան պաշտոնյա ծնողներ չունեն և նրանց տեղն արդեն զբաղված է:

Այս դեպքից տարակուսած՝ ես հատուկ ներկա գտնվեցի «Փյունիկ Ակադեմիա» -ԲԿՄԱ-2 խաղին և իսկապես հիասթափված էի ԲԿՄԱ-2-ի խաղամակարդակից, որում խաղում են նաև մեր սաները։ Չնայած նրան, որ «Փյունիկում» խաղում են 16 և 17 տարեկան տղաներ, իսկ ԲԿՄԱ-2-ում, ըստ էության, պետք է հավաքվեն 18 և 19 տարեկան լավագույն ֆուտբոլիստներն ամբողջ Հայաստանից, ԲԿՄԱ-2-ը պարտվեց այդ խաղում, ինչն ինձ մոտ կասկած չթողեց: Իմ կարծիքով` ԲԿՄԱ-ում հավաքագրումն իրականացվում է ոչ մարզական սկզբունքով։

Ֆուտբոլային հանրությունը նաև շարունակում է սպասել ՀՖՖ որոշմանը` ՀՊԼ «Ուրարտու»-«Նոա» հանդիպմանը պահեստայինների նստարանին որակազրկված մարզչի ներկայության հետ կապված: Այս մասով ի՞նչ կասեք։

Պահեստայինների նստարանին որակազրկված մարզիչ տեսնելը նույնն է, ինչ խաղադաշտում որակազրկված խաղացող տեսնելը։ Ըստ կանոնակարգի` գրանցվում է տեխնիկական պարտություն, բայց քանի որ պարոն Մելիքբեկյանը նախագահի թեկնածու էր առաջադրվել հենց «Ուրարտուի» կողմից, և հաջորդ տարի սպասվում են հերթական ընտրությունները, բոլորը հասկանում են, որ ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ուրարտու ՖԱ»-ն խուսափի պատժից։ Չնայած լրագրողների բազմաթիվ հարցումներին՝ ՀՖՖ-ն մինչ օրս որևէ կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը։ Մեզ հաջողվել է պարզել, որ կարգապահական կոմիտեն իսկապես զրկել է «Ուրարտուին» երեք միավորից և տեխնիկական պարտություն գրանցել, ինչպես գրված է կանոնակարգում, բայց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բողոքարկումից հետո բողոքարկման կոմիտեն, որի վրա մեծ ազդեցություն ունի պարոն Մելիքբեկյանը, չեղարկել է այդ որոշումը։ Այս ամենը խնամքով թաքցվում է ֆուտբոլային հանրությունից` ժամկետների առավելագույն ձգձգմամբ։ Մեր կարծիքով, սա ցույց է տալիս, որ հայկական ֆուտբոլում ֆեդերացիայի ղեկավարի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան սահմանված օրենքները։ Նման որոշմամբ, մեր կարծիքով, խարխլվում են սպորտային մրցումների բոլոր հիմքերը, որոնցից տուժելու են բոլորը` առանց բացառության, այդ թվում` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

Պարոն Սողոմոնյան, նման իրողությունները միանշանակ հիասթափության լուրջ պատճառ կարող են դառնալ: Արդյո՞ք այս ամենը կարող է ստիպել Ձեզ դադարեցնել ներդրումները հայկական ֆուտբոլում:

Եթե անկեղծ` հաճախ եմ մտածում այդ մասին ու շատ լավ եմ հասկանում հայկական ֆուտբոլից հեռացած ակումբների սեփականատերերի զգացողությունները, չէ որ այդ ներդրումներն անվերադարձ են, և մեզ ոչ ոք չի ստիպում դա անել, այդ քայլին մեզ մղում է մեր սերը Հայաստանի և սպորտի հանդեպ։ ՀՖՖ ղեկավարության նման վերաբերմունքից հետո, այս տարի, ես արդեն ժամանակավորապես դադարեցրել եմ մարզերում մասնաճյուղերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը, քանի որ մանկական ֆուտբոլը հնարավոր չէ միայնակ զարգացնել, ուժեղ մրցակիցներ են պետք, խաղադաշտերն ու հանդերձարանները խիստ պակասում են: Մեր ուժեղ տղաներին, ովքեր հավաքականի կորիզն են իրենց տարիքային խմբերում, ներառում են թույլ խմբերի մեջ, որտեղ նրանք հաղթում են խոշոր հաշիվներով և կորցնում զարգանալու ամբողջ մոտիվացիան։ Երբ այդ ղեկավարները վերջապես հեռանան հայկական ֆուտբոլից, ես անպայման կվերսկսեմ մարզերում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը։ 

Բայց չէ՞ որ երեք տարի առաջ ՀՖՖ անդամներն իրենք են ընտրել Արմեն Մելիքբեկյանին որպես ՀՖՖ նախագահ:

Ես կցանկանայի հիշեցնել, թե ինչպես են անցկացվել 2019 թվականի ընտրությունները և կարևոր խոստովանություն անել այս թեմայով. 2019 թվականի նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներն անվստահություն հայտնեցին ղեկավարությանը և մեկ ամիս անց հայտարարեցին նոր արտահերթ ընտրությունների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ պարոն Մելիքբեկյանն այդ ժամանակ ՀՖՖ գլխավոր տնօրենն էր և այն մարդկանցից էր, ով իրավիճակը հասցրել էր անվստահության, հենց նրա թեկնածությունն առաջադրվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում: «Փյունիկ ՖԱ»-ն առաջարկել էր կառավարման մեծ փորձ ունեցող իր թեկնածուին, որին հեռացրին ընտրություններից մի քանի օր առաջ՝ ձևական և չհիմնավորված  պատճառաբանություններով։ Հաշվի առնելով բոլոր պահանջները, մեր առաջադրած թեկնածուն ավելի շատ շանսեր ուներ ընտրվելու, քան պարոն Մելիքբեկյանը, բայց, այնուամենայնիվ, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, պարոն Նիկողոսյանն ու պարոն Մելիքբեկյանը չեղյալ հայտարարեցին մեր թեկնածուի մանդատը։

Ընտրություններից առաջ որոշում կայացվեց ձայնի իրավունքից զրկել 8 կազմակերպությունների, որոնք աջակցում էին երկրորդ թեկնածուին ՝ Թովմաս Գրիգորյանին։ Այդ որոշումը պետք է պաշտպաներ ֆեդերացիայի անդամների երկու երրորդը։ Այդ որոշման համար բավարար ձայներ չեն եղել, և այն ժամանակ կազմակերպիչները գնացել են կեղծիքի և այդ հարցով ձեռնպահ քվեարկողների ձայները համարել են «կողմ», թեև բոլորի համար ակնհայտ էր, որ դա այդպես չէ։ Մարինա Թաշչյանը վրդովվել էր այդ ակնհայտ խաբեությունից։ Նա միակ մարդն էր, ով փորձում էր այդ մասին հայտարարել, բայց նրան թույլ չտվեցին` «հեռացնելով» Գործկոմից, որտեղ նա աշխատել էր 20 տարի՝ պատասխանատու լինելով Հայաստանի հավաքականի աշխատանքի համար` հիանալի կատարելով իր աշխատանքը: Արդյունքում, թողնելով լոյալ ձայների մեծամասնությունը, Մելիքբեկյանը ոչ իրավաչափ կերպով ընտրվել է ՀՖՖ նախագահ։

Ես իսկապես ամաչում եմ, որ նոր եմ բարձրաձայնում այդ մասին: Ուզում եմ ներողություն խնդրել հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներից և անձամբ Մարինե Թաշչյանից` այդ խայտառակ ընտրությունների արդյունքների հետ լուռ համաձայնելու համար։ Երեք տարի անց մենք գիտակցում ենք, թե որքան սխալ էինք, երբ լռեցինք այդ պահին։ Պարզապես մենք այդ պահին չէինք ցանկանում ավելի վնասել հայկական ֆուտբոլին, բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք սխալվեցինք։ Այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանում ֆուտբոլը կառավարում են ոչ թե մարդիկ, ովքեր իրենց միջոցները, ժամանակը և ռեսուրսները ներդնում են հանուն ֆուտբոլի զարգացման, այլ ոչ կոմպետենտ մարդկանց մի փոքրիկ խումբ, ովքեր մինչ այդ կառավարման ոչ մի փորձ չեն ունեցել և նրանց հետաքրքրում է միայն փողն ու սեփական աթոռները։

Շատերի համար ՀՖՖ աշխատանքը գնահատելու գլխավոր չափորոշիչը Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն են ու գրանցած արդյունքները:

Ցավոք, այն, ինչ մենք տեսանք ազգային հավաքականի մոտ, նույնպես լավատեսություն չի ներշնչում։ Պրոֆեսիոնալ մոտեցման բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի հավաքականից հեռացել են թիմի առաջատարները, իսկ վերջին արդյունքները մեծ հիասթափություն են առաջացրել երկրպագուների մոտ։ Այս ամենը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։ ՀՖՖ-ն ազգային հավաքականների խաղերը վերածել է մեծ հավաքույթի, հսկայական գումարներ է ծախսում չարթերների վրա՝ իրենց մտերիմների համար, տնային հանդիպումների ՎԻՊ հրավիրատոմսեր է բաժանում  իրենց ընկերներին՝ մոռանալով նրանց մասին, ովքեր իսկապես աշխատել են հայկական ֆուտբոլի փառքի համար։

Օրինակ, ՀՖՖ 30-ամյակի տոնակատարությանը, որը մեծ շուքով անցկացվեց այս ամռանը, ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը և նրա մայրը ՝ Մարինա Թաշչյանը, ովքեր հայկական ֆուտբոլի համար անհամեմատ ավելին են արել, քան գործող ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունն ու աշխատակիցները միասին վերցրած։

Մտավախություն չկա, որ նման հայտարարություններից հետո Մելիքբեկյանի կողմնակիցները կհեռացնեն «Փյունիկի» ներկայացուցչին ՀՖՖ Գործկոմից:

Ես շատ լավ հասկանում եմ, որ պարոն Մելիքբեկյանը և պարոն Նիկողոսյանը կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտան մեր ներկայացուցչի ընտրությունը ՀՖՖ Գործկոմի կազմում, ինչպես 2019թ.-ին դա արեցին։ Մեր տեղեկություններով ՝ հիմա արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Բայց փառք Աստծո, քվեարկում են ոչ թե նրանք, այլ ֆեդերացիայի անդամները։ Նախորդ անգամ Կիմ Առաքելյանը, ում այժմ «Փյունիկ ՖԱ»-ն առաջադրել է որպես ՀՖՖ Գործկոմի իր թեկնածու, հավաքել է ամենաշատ ձայները, քանի որ բոլորը նրան ճանաչում են որպես շատ փորձառու մենեջերի, ով կարող է շատ օգտակար լինել Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար: Պարոն Առաքելյանը երեք տարվա ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով ու արդյունավետ աշխատանք է կատարել նաև մեր ակումբում: Այս երկու գործոնները էական են ու փոխկապակցված: Եթե արհեստական խոչընդոտներ չլինեն, նա պետք է նորից ընտրվի, ընդ որում՝ ձայների զգալի առավելությամբ:

Զրույցի սկզբում նշեցիք, որ հայկական ֆուտբոլում մեծ ներուժ եք տեսնում, արդյո՞ք ՀՖՖ ներկայիս ղեկավարությունն ունակ է ռեալիզացնել դա:

Դա իմ գլխավոր ցավն է, բայց ես տեսնում եմ շատ տաղանդավոր երիտասարդների սերունդ։ Կան խաղացողներ, ովքեր կարող են մեծ աստղեր դառնալ: Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել և հայտարարել, որ մենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական շանսեր կարող ենք ունենալ առաջիկա վեց տարվա ընթացքում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, և անհրաժեշտ է հենց հիմա, հենց այս պահից սկսել։ Առաջին բանը, իհարկե, պետք է փոխել ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը։ Այդ պատճառով «Փյունիկ ՖԱ»-ի անունից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք անվստահության քվե ենք հայտնում ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը: Կոչ ենք անում ֆեդերացիայի բոլոր անդամներին միանալ մեզ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միավորվել հանուն մեր ֆուտբոլի ապագայի և վերջապես ընտրել փորձառու, պրոֆեսիոնալ կառավարիչներ, ովքեր կօգնեն մեր ֆուտբոլին շարժվել առաջ, ոչ թե ունենալ հետընթաց: