ArmnewsInfo

Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը (Տեսանյութ)

 

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ երեկ ինքը, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բանաձևել է ժողովրդի պահանջը։

«Ձեր ձայնը դառնալով՝ հռչակել եմ այն պահանջը, որ կառավարության ներկա ղեկավրը պետք է հրաժարվի։ Դա ձե՛ր պահանջն է եղել։ Մեզ ոմանք ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել։ Ո՛չ, անհաղթահարելի պահանջ չենք դրել, մենք նշաձողն ենք սահմանել, այս ժողովրդի ցանկությունը, պահանջն է դա։

Հայաստան աշխարհում պիտի սահմանվի, որ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Հոգևոր և բարոյական դաշտում իրենք՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունեն, և բոլորդ այդ մերժման պրոցեսի մեջ պիտի լինեք՝ ոչ միայն սոսկ նրա (Փաշինյանի-խմբ․), այլև ձեր բոլոր կապերը կտրելու բոլոր նրանց հետ, ովքեր այդ չարժեքային համակարգի մեջ են ապրում։ Սա հստակ գործողություն է, շատ հստակ գործողություն։ Բոլոր առումներով կապակցվածությունը նրանց հետ պետք է բացառվի։ Նրանք պետք է զգան, որ ընդունելի չեն»։,- ասաց Սրբազանը։



Բույս, որը կօգնի մաքրել արյունը, լյարդը, ամրացնել մազերը, և՝ ոչ միայն

 


Եղինջը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, լավագույնս մաքրում է մաշկը: Այն դրական ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի առողջության վրա, օգնում իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Եղինջն օգտակար է միզասեռական համակարգին, խթանում է աղիների աշխատանքը: Օգնում է երիտասարդացնել մաշկը, ազատվել բշտիկներից:

Այս բույսը խորհուրդ է տրվում քնի խանգարումների, որովայնում ջղաձգումների, խոցերի, թոքերի հիվանդությունների դեպքում: Պայքարում է բակտերիալ վարակների դեմ, միզամուղ հատկություն ունի:

Եթե հոգնածություն, ապատիա եք զգում, ամենայն հավանականությամբ օրգանիզմը երկաթի կարիք ունի: Եղինջը մեծ քանակով երկաթ է պարունակում, խորհուրդ է տրվում անեմիայով տառապողներին:

Թարմ եղինջի կամ եղինջի թեյի պարբերական օգտագործման դեպքում դրական արդյունքը կարող եք նկատել կարճ ժամանակ անց:

Կլանավա ինքնազգացողությունը, ձեզ էներգիայով լի կզգաք:
Բացի երկաթից՝ եղինջը հարուստ է նաև կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, A, C վիտամիններով, ֆլավոնոիդներով:
Եղինջն օգտագործվում է նաև մազաթափության դեմ, մազերին փայլ հաղորդելու նպատակով:
Ինչպես պատրաստել եղինջով թեյ

Օգտագործեք թարմ կամ չորացրած եղինջ:
1 ճաշի գդալ տերևներին ավելացրեք 600 մլ ջուր:
Դրեք կրակին, եռացրեք, անջատեք:
Թողեք 30 րոպե:
Օրվա ընթացքում խմեք 200 մլ՝ ուտելուց 15 րոպե առաջ՝ օրվա ընթացքում երեք անգամ:


Մարզիչներն ինձ ներում են ու վստահում․ Թիկնիզյան



 Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ հարաբերությունների և իր բնավորության մասին։

 
-Գալակտիոնովը Ձեր կարիերայի գլխավո՞ր մարզիչն է:

 
-Շնորհակալ եմ բոլոր մարզիչներից, բոլորն ինձ յուրահատուկ բան են տվել: Եթե Գալակտիոնովից առաջ այլ մարզիչներ չունենայի, չէի հասնի նրան, ինչ հիմա ունեմ։ Բայց ես համաձայն եմ, որ ամենալավ կապն ունեմ Գալակտիոնովի հետ, ինչը թույլ է տալիս ինձ հնարավորինս հանգիստ զգալ խաղադաշտում։ Բացի այդ, ես բնույթով շատ դժվար մարդ եմ և երբեմն ինձ թույլ եմ տալիս ոչ տեղին բաներ։ Բայց մարզչական շտաբը ներում է ինձ ու վստահում, իմ մեջ մարդկային լավ որակներ են տեսնում՝ չնայած իմ պայթյունավտանգ էությանը։ Փորձում եմ փոխհատուցել նույն կերպ։

 
Երբ 24 տարեկանում արդեն ձևավորվել ես որպես մարդ, դժվար է որոշ բաներ փոխել։ Բայց տարիքի հետ ես ավելի հանգիստ եմ դառնում։ Այս հարցում օգնում է նաև կինս։ Նա իմ գլխավոր խորհրդականն է, մորիցս բացի։ Ես հաճախ եմ լսում նրան, խելոք բաներ է ասում։

- Ի՞նչ է քեզ ներում մարզչական շտաբը:

-Խոսքն իմ էմոցիաների մասին է: Ես կարող եմ քայլել խաղադաշտով և ձեռքերս թափահարել, ժեստեր անել դեպի պահեստայինների նստարանը: Օրինակ, ինձ հուշումներ են անում, բայց ես, որոշ պահերից նյարդայնացած, կարող եմ կտրուկ պատասխանել։ Ես միշտ ամաչում եմ դրա համար, ներողություն եմ խնդրում: Եթե Գալակտիոնովի փոխարեն այլ մարզիչ լիներ, կարող էին ինձ թողնել պահեստայինների նստարանին և ասել. «Նստի՛ր, հանգստացիր»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թիկնիզյանը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արամ Ասատրյանի մшհացած որդու`Սեդրակի տղայի հարսանիքն է.տեսեք`ով է քավորը

 ԱՄՆ-ում տեղի կունենա սիրված Երգիչ Արամ Ասատրյանի որդիներից`երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի որդու` Արամ Ասատրյանի հարսանիքը:

Արամն ամուսնանում է Աննա անունով աղջկա հետ: Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:



Աննան ԱՄՆ-ում զբաղվում է թարթիչների լիցք անելով և գեղեցկացնելով շատ կանանց: Ինչպես նշում են`աղջկա մոտ բավական լավ է ստացվում:

Աննան ԱՄՆ-ում է իր ընտանիքի հետ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` զույգը բավական մտերիմ է Տիգրան Ասատրյանի որդու`մյուս Արամի և նրա կնոջ` Լիլիթի հետ, այնքան մոտ, որ որոշել է իրենց քավոր-քավորկին ընտրել հենց նրանց:

Նշենք, որ ընդամենը 8 ամիս առաջ`Արամը հուզիչ ամուսնության անակնկալ էր արել սիրելիին, որի կադրերը ևս ներկայացրել էինք:

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

 

Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա Ս․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 97՝ Էրեբունի զանգվածից մինչև Նոր Նորքի 1-ին զագնված, երթուղին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին Հայաստանում է


 ՀՀ-ում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։ 

ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքի էջում գրել է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է ընդունել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։

Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»։

Մահացել է Լուսինե Կիրակոսյանը


Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։

Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։

1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։

Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել․ այ հիմա դատարանի վճռով Գ. Ս. -ից հօգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար․ Ալեն Սիմոնյան

 



Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա:


Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս. -ից հոգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար:


Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:


Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեն հանդուրժելու:




Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը հավանաբար ունի մեր փոխնախարարի տարիքի կամ տարիքի կրկնակիի չափ տարիների աշխատանքային փորձ․ Իսկ ի՞նչ փորձ ունի մեր փոխնախարարը


Այս լուսանկարում, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի դիմաց նստած անձը, հավանաբար իր կոլեգան է՝ Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը, որը մեր վուլգար ֆեմինիստուհիների սիրահար փոխնախարարի եռակի տարիքին է երևում և հավանաբար ունի, մեր փոխնախարարի տարիքի կամ տարիքի կրկնակիի չափի տարիների աշխատանքային փորձ։
Իսկ ի՞նչ փորձ ունի մեր փոխնախարարը։ Միայն գիտենք որ նախկինում ՔՊ ակտիվիստ է եղել ու սորոսական, «մարմնի ճանաչողության» ու այլ թռեյնինգների հաճախորդ։

 

ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար

 

Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:
Այն լրացուցիչ քննարկումների և վերլուծությունների առիթ է հանդիսանում, քանզի նախորդ նմանատիպ առաքելության գործունեության հետ կապված այդպես էլ մնացին բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք պատասխան չստացան:
Մասնավորապես՝
1. Ի՞նչ է զեկուցել նախորդ առաքելությունը,
2. Այդ զեկույցների հիման վրա ի՞նչ կոնկրետ որոշումներ է կայացրել Եվրոպական հանձնաժողովը,
3. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների արձանագրություններն արդյո՞ք արվել են, թե՞ ՝ ոչ։
4. Ադրբեջանի նկատմամբ ինչպե՞ս է փոխվել Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունն այդ զեկույցների հիման վրա:
Հատկանշական է ԵՄ նոր առաքելության մանդատի ձևակերպումը ՝ «մշտական պարեկության իրականացում և իրավիճակի վերաբերյալ զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը»:
Ինչպես տեսնում եք՝ պարզ չէ, թե արդյոք այս նոր առաքելության մանդատը ներառում է հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգ, ինչը առկա էր նախորդ առաքելության մանդատում թե ոչ։
Ի դեպ, ԵՄ արտաքին ծառայության նախորդ առաքելությանը վերաբերող համապատասխան կայքէջում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մասին հիշատակումը չկա, եւ անհասկանալի է, արդյո՞ք հետո այդ նյութում կատարված փոփոխությունների արդյունքում է այն անհետացել։
Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ այդ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը 15-ից ավել անգամ խախտելով հրադադարն այդպես էլ ԵՄ կողմից որևէ պաշտոնական արձագանքի չի՞ արժանացել կամ
այն փաստը, որ 176 պլանային դիտարկում իրականացրած ԵՄ 40 դիտորդները 2 ամսվա մեջ արձանագրելով այդ խախտումներն այդպես էլ որևէ արդյունքի չե՞ն հասել, իսկ գուցե չե՞ն արձանագրել, իսկ գուցե արձանագրել են, բայց զեկույցների մեջ չե՞ն ներառվել տվյալ փաստերը:
Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն հայ հասարակության, այլեւ ԵՄ առաքելության նկատմամբ վստահության բարձրացման համար։
Եթե պարզվի, ոդ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու, ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձևական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան և հետևաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը:
Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար, ներառյալ տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական պատժամիջոցներ։

«Իմ ապեր․ քուրդ քո ուզածի պես ա մնալու»․ հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քրոջ հուզիչ գրառումը

 

Ազատ գյուղում ողբերգական հրդեհից զոհված Արամ Մանուկյանի քույրը՝ Մելինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ ապեր, Իմ Արամուս

Քուրդ քո ուզածի պես ա մնալու, միշտ մնալու ա քո մեծ ախպերը, որ մամայիդ փրկի:

Չկասկածես։

Ես կամ, ես երկուսն եմ կրում իմ հոգում, քեզ էլ եմ կրում

Դու երկնային կյանքդ վայելիր

Իմ Արամուս

Իմ չվերականգնվող հարստություն»:


Ադրբեջանը կրկին ամբողջությամբ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը


 Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։


Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։
Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։

Վարչապետը Աշտարակում ծանոթացել է քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին (տեսանյութ)